Իրանում ՀՀ դեսպանը Բանգլադեշի դեսպանին է ներկայացրել Արցախյան հետպատերազմյան իրավիճակը
20:38 - 08 ապրիլի, 2021

Իրանում ՀՀ դեսպանը Բանգլադեշի դեսպանին է ներկայացրել Արցախյան հետպատերազմյան իրավիճակը

Ապրիլի 8-ին Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետությունում Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գուսալ Ազամ Սարքերին:

Ողջունելով հյուրին՝ ՀՀ դեսպանը խոստացել է  աջակցել դեսպան Ազամ Սարքերի հավատարմագրերը ՀՀ նախագահին և ԱԳ նախարարին հանձնելու արարողության կազմակերպմանը (ընթացիկ տարվա մայիսի երկրորդ կեսին):

Այնուհետև զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ և բազմակողմ հարաբերություններին առնչվող մի շարք հարցերի շուրջ:

Դեսպան Թումանյանը հանգամանորեն ներկայացրել է Արցախյան հակամարտության էությունը, խոսել է Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի և հետպատերազմյան զարգացումների մասին:

Կողմերը քննարկել են երկու երկրների տնտեսական հնարավորությունները երկկողմ առևտրի և ներդրումային ծրագրերի իրականացման ուղղությամբ: Կարևորվել է տնտեսության ոլորտը համակարգող պաշտոնյաների և գործարարների միջև գործնական կապերի ստեղծմանն ուղղված ծրագրերի և միջոցառումների (փոխայցելություններ, համաժողովներ, այդ թվում՝ հեռավար) անցկացումը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել