«Առաջնային ենք համարում մեր քաղաքացիների կյանքը»․ Ուկրաինայի ԶՈՒ ԳՇ պետը զինված ճանապարհով Դոնբասի հակամարտության լուծումն անընդունելի է համարել
 |tert.am|
20:00 - 09 ապրիլի, 2021

«Առաջնային ենք համարում մեր քաղաքացիների կյանքը»․ Ուկրաինայի ԶՈՒ ԳՇ պետը զինված ճանապարհով Դոնբասի հակամարտության լուծումն անընդունելի է համարել |tert.am|

tert.am: Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Ռուսլան Խոմչակը հերքել է այն ենթադրությունները, թե Ուկրաինան Դոնբասի զինված հակամարտության գոտում հարձակման է պատրաստվում՝ դրանք անվանելով ապատեղեկատվություն, գրում է interfax.ru-ն։

«Ժամանակավորապես բռնազավթված տարածքների ուժային ճանապարհով ազատումն անխուսափելիորեն կհանգեցնի մեծ թվով խաղաղ բնակիչների մահվանը և զինծառայողների շրջանում կորուստների, ինչն անընդունելի է Ուկրաինայի համար։ Հավատարիմ լինելով համամարդկային արժեքներին և միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին՝ մեր պետությունն առաջնային է համարում իր քաղաքացիների կյանքը»,- այսօր հայտարարել է Խոմչակը։

Նա նշել է, որ «Ուկրաինայի բարձրագույն ռազմաքաղաքական ղեկավարությունը Դոնեցկի և Լուգանսկի մարզերում զինված հակամարտության կարգավորման քաղաքական-դիվանագիտական սցենարը սահանել է որպես առաջնահերթություն»։

Ընդ որում, նա հավաստիացրել է՝ Ուկրաինայի Զինված ուժերը պատրաստ են համարժեք արձագանքել ինչպես հակամարտության սրման, այնպես էլ Ուկրաինայի շուրջ ռազմաքաղաքական իրադրության բարդացման դեպքում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել