Թուրքիան Ռուսաստանին տեղեկացրել է ԱՄՆ-ի ռազմանավերի Սեւ ծովով անցնելու մասին

 |armenpress.am|
21:17 - 09 ապրիլի, 2021

Թուրքիան Ռուսաստանին տեղեկացրել է ԱՄՆ-ի ռազմանավերի Սեւ ծովով անցնելու մասին |armenpress.am|

armenpress.am: Թուրքիան Մոնտրյոյի կոնվենցիայի մասնակիցներին ծանուցում է ուղարկել Միջերկրական ծովից դեպի Սեւ ծով և հակառակ ուղղությամբ ԱՄՆ ռազմանավերի անցնելու մասին։  Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել են Թուրքիայում ՌԴ դեսպանատնից:

«Թուրքիան կոնվենցիային համապատասխան դրա մասնակիցներին ծանուցում է ուղարկել Միջերկրական ծովից դեպի Սեւ ծով և հակառակ ուղղությամբ ռազմանավերի անցնելու մասին»,- ասել է լրատվական գործակալության զրուցակիցը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել