Հայաստանը պետք է շարունակի քաղաքական ճնշումը մեծացնել Ադրբեջանի նկատմամբ. Արա Ղազարյան
 |lragir.am|
12:00 - 11 ապրիլի, 2021

Հայաստանը պետք է շարունակի քաղաքական ճնշումը մեծացնել Ադրբեջանի նկատմամբ. Արա Ղազարյան |lragir.am|

lragir.am: Հարցազրույց Միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանի հետ։

Պարոն Ղազարյան, նախօրեին այդպես էլ ռազմագերիները չվերադարձան, թեև այդ մասին տեղեկատվություն էր տարածվել: Ավելի վաղ Ալիևը հայտարարել էր, որ Ադրբեջանում ռազմագերի չկա, նրանք դիվերսանտներ են: Եթե ռազմագերիները գային, դա կնշանակեր, որ Ալիևը հե՞տ է կանգնում իր ասածից:

Եթե ռազմագերիներ վերադարձվեն, արդեն կստացվեր, որ իրենք հակասում են իրենց ասածին, որովհետև և Ալիևը, և իրենց ԱԳ նախարարը հայտարարել են, որ բոլոր ռազմագերիներին «բոլորին բոլորի հետ» սկզբունքով փոխանակել են: Եթե ռազմագերիներ վերադառնան, պարզ է, որ հակասում են իրենց ասածին: Իհարկե, որևէ ձևական բացատրություն կգտնեն, հարցը դա չէ, հարցն այն է, որ այսօր նկատեցի, որ Ալիևն ասում է, որ իրենք գործում են միջազգային իրավունքով, ՄԱԿ-ի կանոնադրությամբ և պաշտպանվելու սկզբունքով: Այսինքն փորձում է արդարացնել իր կողմից սանձազերծված այս պատերազմը, փորձում է ներկայացնել որպես ինքնապաշտպանություն, որովհետև հարձակողական պատերազմն արգելված է միջազգային իրավունքում: Այսինքն իրենք մինչև վերջ փորձելու են այս գիծն առաջ տանել, որ պատերազմը պաշտպանողական էր, և որ պատերազմը շարունակվել է մինչև նոյեմբերի 9-ը, իսկ դրանից հետո եթե իր տարածքում գտնվում են զինված խմբավորումներ կամ զինվորներ, նրանք անօրինական խմբավորումներ են, որոնք չեն ընկնում զինվորական հասկացության տակ, հետևաբար նրանք ենթակա են քրեական հետապնդման:

Բայց, մյուս կողմից, պետք է այդ մարդկանց մեղադրանք առաջադրված լինի: Հիմա իրենք հակասության մեջ են. եթե գերիներին դիտում են որպես քրեական հետապնդման ենթակա քաղաքացիներ, ուրեմն պետք է քրեական դատավարության կարգով արդեն քրեական հետապնդում իրականացվի, իսկ դրա առաջին պայմանը պաշտպանի իրավունքն է, դատարանի իրավունքն է և հրապարակայնությունն է: Մենք չենք տեսնում, որ դա կա, մենք չգիտենք, այդ մարդկանց մեղադրանք առաջադրված է, թե ոչ, պաշտպան ունեն, թե ոչ: Եթե պաշտպաններ կան, ովքեր են այդ պաշտպանները, կարո՞ղ են ծնողները Հայաստանից կապվել նրանց հետ: Սարիբեկյանի գործով Եվրոպական դատարանն ասել է, որ պարտավոր է ապահովել այդպիսի կապ: Այսինքն որքան այդ սուտը քաղաքական դաշտում առաջ տանեն, այնքան իրավական դաշտում ավելի են խճճվելու, որովհետև Եվրոպական դատարանը Սարիբեկյանի գործով քրեական դատավարությունում նման դեպքերի համար մի շարք երաշխիքներ է ապահովել: Ասենք, Հայաստանի փաստաբանը կարո՞ղ է գնալ այնտեղ ներկայացնել: Պարտավոր են թույլ տալ գոնե շփվելու, եթե նրանք քրեական դատավարության կարգով մեղադրյալներ են: Բայց փաստորեն ոչ որպես ռազմագերի են ներկայացնում, ոչ էլ որպես մեղադրյալներ: Այսպես գնալով ավելի ու ավելի են խրվելու այս հակասության մեջ, և դրա հետ կապված աճող ճնշմանը դիմանալու համար պետք են քաղաքական լրացուցիչ ռեսուրսներ: Եվ միջազգային մարմինները, և իրավական գործընթացների շրջանակներում արդեն ճնշում են Ադրբեջանին, որ այդ մարդկանց հետ վերադարձնի:

Շարունակությունը կարդացեք Lragir.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել