Լավրովը բացատրել է Ուկրաինայի սահմանի մոտ ռուսական զորքերի տեղակայման պատճառը
 |1lurer.am|
18:57 - 12 ապրիլի, 2021

Լավրովը բացատրել է Ուկրաինայի սահմանի մոտ ռուսական զորքերի տեղակայման պատճառը |1lurer.am|

1lurer.am: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը բացատրել է, թե ինչու են ռուսական զորքերը կենտրոնացած Ուկրաինայի սահմանի մոտ՝ Դոնբասի մոտակայքում: Նրա խոսքը մեջբերում է Интерфакс-ը:

 

«Հարց են տալիս, թե ի՛նչ է անում Ռուսաստանը Ուկրաինայի հետ սահմանին: Պատասխանը շատ պարզ է. մենք այնտեղ ենք ապրում, սա մեր երկիրն է»,- ասել է Լավրովը:

 
 

Միևնույն ժամանակ, Լավրովը հետաքրքրվել է, թե ինչ են անում Սև ծովում ամերիկյան նավերը: Նրա խոսքով՝ պարբերաբար արձանագրվում է նրանց ներկայությունն այդ շրջանում: «Հիմա նրանք ավելի ակտիվ են՝ ավելի ագրեսիվ հռետորաբանությամբ»,- ավելացրել է նա:

Լավրովն ասել է, որ ԱՄՆ-ն անընդհատ կազմակերպում է ՆԱՏՕ-ի ինչ-որ գործողություններ Ուկրաինայում` իր իսկ տարածքից հազարավոր կիլոմետրեր հեռու: «Ինչու» հարցն այժմ անպատասխան է՝ հավելել է դիվանագետը:

Դոնբասում մարտի վերջին սկսվեց իրավիճակի հերթական սրումը: Ուկրաինան և Դոնեցկն ու Լուգանսկը միմյանց մեղադրում են հրետակոծությունն ուժեղացնելու, հետախուզական գործողություններ իրականացնելու և շփման գծի երկայնքով ռազմական տեխնիկա տեղակայելու համար:

Այս ֆոնին Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը Ռուսաստանին մեղադրել է պետության սահմանների մոտ իր ռազմական ներկայությունն ուժեղացնելու համար: Ի պատասխան՝ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ ռուսական զորքերը տեղակայվել են երկրի այն շրջաններում, որտեղ նպատակահարմար են համարել: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել