183 գերու համար ՄԻԵԴ-ը որոշում ունի․ Ադրբեջանը պիտի ձեռնպահ մնա նրանց դեմ գործողությունից․ Եղիշե Կիրակոսյան
 |24news.am|
22:20 - 12 ապրիլի, 2021

183 գերու համար ՄԻԵԴ-ը որոշում ունի․ Ադրբեջանը պիտի ձեռնպահ մնա նրանց դեմ գործողությունից․ Եղիշե Կիրակոսյան |24news.am|

24news.am: 180-ից ավելի հայ ռազմագերու համար ՄԻԵԴ-ը միջանկյալ միջոցի կիրառման որոշում ունի։ Դա նշանակում է, որ Ադրբեջանը պարտավոր է կոնվենցիայով պահպանվող արժեքները ոտնահարող քայլերից ձեռնպահ մնալ նրանց նկատմամբ։ Այս մասին տեղեկացրել է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։

Նրա խոսքով՝ մինչ այս պահը Եվրոպական դատարան 249 դիմում է ներկայացվել, որից 229-ը բավարարվել է։   

Կիրակոսյանը հայտնել է, որ անձանց նույնականացման առումով բավականին մեծ աշխատանք է կատարվել։

Ըստ նրա՝ հայկական կողմում գերիների թիվն ու ցուցակները հստակ են, սակայն անհետ կորածների հանգամանքով պայմանավորված՝ աշխատանքը բարդանում է։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել