ԱՄՆ-ը Գերմանիայում 500-ով կավելացնի է իր զորակազմը |armenpress.am|
16:12 - 13 ապրիլի, 2021

ԱՄՆ-ը Գերմանիայում 500-ով կավելացնի է իր զորակազմը |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ-ը պատրաստվում Է Գերմանիայի տարածքում իր ռազմական ներկայությունն ավելացնել 500-ով: Ապրիլի 13-ին այդ մասին հայտարարել Է Գերմանիայի պաշտպանության նախարար Անեգրետ Կրամպ Կարենբաուերն՝ ամփոփելով Բեռլինում ամերիկացի իր պաշտոնակից Լլոյդ Օսթինի հետ կայացած բանակցությունների արդյունքները:

«ԳԴՀ-ում զորքերը կուժեղացվեն 500 զինվորով: Դա համախմբվածության ուժեղ նշան Է»,- ասել Է նա: Նախարարը չի ճշտել, թե ինչ ժամկտեներում կժամանեն զիծառայողները, հատկապես որ ռազմակայանում կտեղաբաշխվեն եւ որոնք կլինեն նրանց խնդիրները:

Նախորդ նախագահ Դոնալդ Թրամփն ասում Էր, որ Վաշինգտոնը ԳԴՀ-ի տարածքում իր զինվորական համակազմի թվաքանակը 34,5 հազարից կկրճատի մինչեւ 25 հազար, եթե Բեռլինը չվճարի նրանց տեղաբաշխման համար եւ չավելացնի պաշտպանության ծախսերը՝ ՆԱՏՕ-ի շրջանակում համաձայնություններին համապատասխան: Գործող նախագահ Ջո Բայդենն այդ պլաններից հրաժարվել Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել