Մենք չենք քննարկում ՝ թշնամի ենք, թե ոչ, այլ՝ այդ թշնամանքի հետ ի՞նչ պետք է անել․ Նիկոլ Փաշինյան
13:10 - 14 ապրիլի, 2021

Մենք չենք քննարկում ՝ թշնամի ենք, թե ոչ, այլ՝ այդ թշնամանքի հետ ի՞նչ պետք է անել․ Նիկոլ Փաշինյան

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնայանը Ազգային ժողովում հարց ուղղեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին, թե արդյո՞ք թուրքերը  մեր թշնամիններն են։ Փաշինյանը պատասխանեց․

«Հարգելի գործընկերներ, ես անկեղծ ասած այս բանավեճը չեմ հասկանում։ Այսինքն, մե՞նք պետք է պատասխանենք այս հարցին։ Պատմությունը, վերջին պատերազմը, վերջին իրադարձությունները թույլ չեն տալիս նույնիսկ քննարկել այդ հարցը։ Այո՛, թուրքերը մեր թշնամիներն են, այո՛ ադրբեջանցիները մեր թշնամիներն են, իրենք էլ մեզ են թշնամի համարում, բայց հարցը ուրիշ տեղ է՝ այս թշնամությունը ի՞նչ ենք անելու։ Ես մարզերում ասում եմ հետևյալ բանաձը՝ ինչքան մենք ենք համարում թշնամի, այնքան մեզ են համարում թշնամի, ինչքան շատ են իրանք մեզ համարում թշամի, այնքան մենք ավելի շատ ենք իրենց համարում թշնամի, բայց հարցը այն է, թե մենք ի՞նչ պետք է անենք այս իրավիճակում։ Այն, որ մենք փոխադարձաբար թշանամի ենք և իրար թշնամի ենք համարում, դա ընդհանրապես քննարկելի չէ, մեր իրականության մեջ հարցեր են քննարկվում, որոնք տարօրինակ են թվում։ Հարցը ուրիշ տեղ է՝ մենք ինչքան ենք էսկալացնելու այդ թշնամությունը, ի՞նչ գործելակերպ ենք որդեգրելու, այս կոնտեքստում մենք պետք է պատասխանենք  հարցին՝ իրենք և մենք խնդիր ենք դնում ոչնչացնե՞լ միմյանց, սա է խնդիրը, ես կարծում եմ, որ մենք  այպիսի խնդիր պետք է չձևակերպենք»։

Նա նշեց, որ թշնամի լինելով հանդերձ՝ պետք է ստեղծենք դիվանագիտական հարաբերություններ, առևտուր անենք և դրսում թշնամի տեսնելուց պետք չէ թուր ու թվանք հանել և սպանել: Փաշինյանը նշեց, որ ոչ մի կողմը չի կարող որոշել, որ թշնամի չենք, որովհետև պատմականորեն թշնամի ենք, խնդիրը այն է, թե այդ թշնամությունը ինչպես պետք է կառավարվի։ Փաշինյանը հավելեց, թե այստեղ պետք է պատասխանել մի հարցի, արդյո՞ք մեր տարածաշրջանը հավերժ պատերազմների տարածաշրջան է։ 

«Պետություններ կան, որ թշնամի են, բայց իրար հետ տասնյակ միլիարդ դոլարների առևտրաշրջանառություն ունեն: Մարդիկ թշնամի են, բայց առևտուր են անում, զբոսաշրջիկներ են գալիս-գնում, պաշտոնական մակարդակում այցեր են լինում դիվանագիտական հարաբերություններ ունեն և այլն, բայց մարդկանց գիտակցության մեջ նստած է, որ իրենք թշնամի են: Նշանակում է փողոցում, երբ թշնամուն հանդիպում ես, թուր ու թվանքը հանում եք իրար սպանո՞ւմ, կամ 3-րդ երկրում հանդիպելիս իրար տալիս սպանո՞ւմ եք, ոչ։ Քննարկման թեման այն չէ, մենք թշնամի ենք, թե ոչ, քննարկամն թեման այն է, մենք կառավարելու ենք այդ թշնամանքը, թե դա դառնալու է անկառավարելի»,- նշեց Փաշինյանը:

Փաշինյանի կարծիքով այդ թշնամանքը պետք է կառավարվի շատ նուրբ ու զգույշ և ոչինչ միայն մեկ կողմի որոշմամաբ չի կարող լինել։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել