Ապրիլյանից առաջ միջնորդներն առաջարկել են հրաժարվել ԼՂ միջանկյալ կարգավիճակից․ Փաշինյան |panarmenian.net|
13:55 - 14 ապրիլի, 2021

Ապրիլյանից առաջ միջնորդներն առաջարկել են հրաժարվել ԼՂ միջանկյալ կարգավիճակից․ Փաշինյան |panarmenian.net|

panarmenian.net: Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցային գործընթացում սկզբունքային բան կա, որը երկար ժամանակ թաքցվել է ժողովրդից՝ ԼՂ կարգավորման Մադրիդյան տարբերակում միջանկյալ կարգավիճակի մասին կետ կա, Ադրբեջանը 2011-ից սկսած հրաժարվում է այդ մասին քննարկումներից, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ հայկական կողմը բանակցությունների արդունքում պետք է հասներ նրան, որ միջնորդներն ադրբեջանական կողմին համոզեին ընդունել ԼՂ միջանկյալ կարգավիճակը, բայց «փաստն այն է, որ Ադրբեջանի այս դիրքորոշումը 2014-2015-ին ընդունվել է միջնորդների կողմից»։

«2016-ի Ապրիլյան պատերազմից երկու ամիս առաջ միջնորդների կողմից հստակ առաջարկ է եղել, որ հայկական կողմը հրաժարվի միջանկյալ կարգավիճակի արձանագրման ձգտումներից։ Հայկական կողմը հրաժարվել է, երկու ամիս անց սկսել է Ապրիլյան պատերազմը, որը, ըստ էության, տարածքային կորուստների հանգամանքով, պիտի դառնար իմ նշած օրակարգի՝ միջանկայլ կարգավիճակից հրաժարումի պարտադրում»,- ասել է նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել