«Զրույցը եղել է ԱՄՆ-ի նախաձեռնությամբ և բավականին երկար է տևել». Պեսկովը մեկնաբանել է Պուտին-Բայդեն հեռախոսազրույցը |tert.am|
15:05 - 14 ապրիլի, 2021

«Զրույցը եղել է ԱՄՆ-ի նախաձեռնությամբ և բավականին երկար է տևել». Պեսկովը մեկնաբանել է Պուտին-Բայդեն հեռախոսազրույցը |tert.am|

tert.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա ամերիկացի գործընկեր Ջո Բայդենի զրույցը գործնական բնույթ է կրել, լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ria.ru-ն։

Պեսկովի խոսքով՝ «երկու երկրների ղեկավարների միջև զրույցը բավականին երկար է տևել, այն գործնական բնույթ է կրել»։

Երեքշաբթի երկու երկրների առաջնորդները Վաշինգտոնի նախաձեռնությամբ հեռախոսազրույց են ունեցել։ Բայդենը, մասնավորապես, հաստատել է Ռուսաստանի հետ կայուն և կանխատեսելի հարաբերությունների կառուցումը և առաջարկել է առաջիկա ամիսներին հանդիպել երրորդ երկրում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել