Հաստատված զոհերի թիվը 3621 է, կա 321 անհետ կորած, ԴՆԹ հետազոտման մեջ՝ 201 մարմին. Փաշինյան |armenpress.am|
15:36 - 14 ապրիլի, 2021

Հաստատված զոհերի թիվը 3621 է, կա 321 անհետ կորած, ԴՆԹ հետազոտման մեջ՝ 201 մարմին. Փաշինյան |armenpress.am|

armenpress.am: Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ սանձազերծած պատերազմի հետևանքով հայկական կողմի հաստատված զոհերի թիվը 3621 է: Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով պատգամավոր Կարապետ Մխչյանի հարցին:

«Այս պահին մենք ունենք մահվան վկայականներով հաստատված 3621 զոհ, անհետ կորածների ցուցակում ունենք 321 մարդ, ունենք ԴՆԹ հետազոտման մեջ գտնվող 201 մարմին կամ մասունք և մենք ունենք ավելի քան 100 նույնականացված մարմին, որ նույնականացվել են կոնկրետ հարազատների հետ, բայց հարազատները տարբեր պատճառներով առայժմ հրաժարվում են ընդունել այդ փաստը: Մեր շատ հայրենակիցներ հավատում են, որ իրենց հարազատները ողջ են, գերեվարված են, կան ընտանիքներ, որոնք չեն վստահում ԴՆԹ հետազոտություններին»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ զոհերի վերջնական թիվը լինելու է շուրջ 4000:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել