Փաշինյանը ներկայացրեց հրաժարականի ժամկետները և դրան հաջորդող ընթացակարգերը

 |armenpress.am|
18:34 - 14 ապրիլի, 2021

Փաշինյանը ներկայացրեց հրաժարականի ժամկետները և դրան հաջորդող ընթացակարգերը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պատրաստվում է հրաժարական տալ ապրիլի վերջին տասնօրյակում, որպեսզի հունիսի 20-ին տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Այս մասին Փաշինյանն ասաց Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում՝ պատասխանելով անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին:

«Հրաժարական պատրաստվում եմ տալ ապրիլի վերջին տասնօրյակում, որից հետո պատշաճ ընթացակարգերը պաշտպանելու համար 7-րդ օրը տեղի կունենան վարչապետի ընտրություններ, ես «Իմ քայլը» խմբակցության կողմից կառաջադրվեմ վարչապետի թեկնածու, որովհետև Սահմանադրության ձևակերպումները պարտադրում են, որ լինի վարչապետի թեկնածու, մյուս խմբակցությունները վարչապետի թեկնածու չեն առաջադրի, «Իմ քայլը» խմբակցությունն ինձ վարչապետ չի ընտրի: Երկրորդ անգամ ես խմբակցության 1/3-ի կողմից կառաջադրվեմ վարչապետի թեկնածու, էլի վարչապետի այլ թեկնածու չի առաջադրվի, կրկին վարչապետ չի ընտրվի, ԱԺ-ն իրավունքի ուժով կհամարվի լուծարված, որից հետո հունիսի 20-ին կնշանակվեն արտահերթ ընտրություններ»,- ասաց վարչապետը:

Փաշինյանը նշեց, որ նրանք, ովքեր կփորձեն շեղվել ժողովրդի առաջ ստանձնած քաղաքական պայմանավորվածություններից, դա կլինի քաղաքական ինքնասպանություն:

«Իմ քայլը» խմբակցությունն ինձ կընտրի վարչապետ և դրանով թեման կփակվի»,- ասաց վարչապետը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել