Թուրքական ծագման վերջնական սպառման ապրանքների ներմուծման արգելքի գործողության ժամկետը կերկարաձգվի |armenpress.am|
12:16 - 15 ապրիլի, 2021

Թուրքական ծագման վերջնական սպառման ապրանքների ներմուծման արգելքի գործողության ժամկետը կերկարաձգվի |armenpress.am|

armenpress.am: Մինչև թուրքական ծագման վերջնական սպառման ապրանքների ներմուծման արգելքը սահմանելը՝ Թուրքիայից Հայաստան է ներմուծվել է 220 մլն դոլարի պատրաստի արտադարանք, պետությունը հակված է երկարաձգել արգելքի ուժի մեջ լինելու ժամկետը:

Այս մասին ԱԺ-ում ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին:

«Մինչև արգելք դնելը 220 մլն դոլարի պատրաստի արտադրանքի ներմուծում է եղել Թուրքիայից Հայաստան: Դա պոտենցիալ արտադրության ծավալ է, որը շատ զգալի է Հայաստանի համար: Կարծում եմ, այդ տեղը պետք է զբաղեցնեն մեր տնտեսավարողները»,-ասաց Գրիգորյանը:

Փոխվարչապետը նշեց, որ հումքի և կոմպոնենտների ներմուծման արգելք չեն սահմանել, որ արտադրողների մոտ խնդիրներ չառաջանան:

Հարցին, թե արդյոք կերկարաձգվի՞ արգելքի գործողության ժամկետը՝ նա ասաց. «Ցանկությունների, տպավորությունների և պոտենցիալ քվեարկության տեսանկյունից վստահ կարող եմ ասել, որ այս պահին, իհարկե, ընդհանուր տրամադրվածությունը երկարաձգելն է: Վերջնական սպառման ապրանքների մասով ես վստահ եմ, որ երկարաձգվելու է»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել