Թուրքիայի ԱԳՆ-ը հայտարարել է Սև ծովով ամերիկյան ռազմանավերի նավարկությունը չեղարկելու մասին |1lurer.am|
13:01 - 15 ապրիլի, 2021

Թուրքիայի ԱԳՆ-ը հայտարարել է Սև ծովով ամերիկյան ռազմանավերի նավարկությունը չեղարկելու մասին |1lurer.am|

1lurer.am: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հաստատել է, որ Միացյալ Նահանգները չեղարկել է իր ռազմանավերի՝ Բոսֆորի նեղուցով դեպի Սև ծով նավարկումը: Այս մասին տեղեկանում ենք РИА Новости-ից:

Խոսքը Roosevelt և Donald Cook ռազմանավերի մասին է, որոնք մտադրվել էին սևծովյան ավազանում գտնվել ապրիլի 14-15-ից մինչև մայիսի 4-5-ը:

«Մեզ բանավոր ասվել է, որ ռազմանավերի նավարկումը չեղարկվել է: Սակայն եթե փոխեն որոշումը, ապա ունեն ևս 3 օր նախորդ ծանուցումներն օգտագործելու և նավերն ուղարկելու համար»,- պարզաբանել է դիվանագետը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել