Սպիտակ տունը հայտնել է ԱՄՆ-ից 10 ռուս դիվանագետի արտաքսման մասին |tert.am|
17:01 - 15 ապրիլի, 2021

Սպիտակ տունը հայտնել է ԱՄՆ-ից 10 ռուս դիվանագետի արտաքսման մասին |tert.am|

tert.am: ԱՄՆ-ն արտաքսում է Վաշինգտոնում Ռուսաստանի դիվանագիտական առաքելության 10 աշխատակցի: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով Սպիտակ տանը:

«ԱՄՆ-ն արտաքսում է Վաշինգտոնում Ռուսաստանի դիվանագիտական առաքելության 10 աշխատակցի: Աշխատակիցների թվում կան Ռուսաստանի հատուկ ծառայությունների ներկայացուցիչներ», - Սպիտակ տան ասված է հայտարարության մեջ:

Ավելի վաղ ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովը հայտնել էր, որ եթե ԱՄՆ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառի, Մոսկվան դրանք անպատասխան չի թողնի. եթե դիվանագետները արտաքսվեն, հայելային պատասխանը կհաջորդի համապատասխան դիրքերով:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով Սպիտակ տանը:

«Այսօր Բայդենի վարչակազմը գործողություններ է ձեռնարկում ... Ռուսաստանի նկատմամբ` ԱՄՆ ինքնիշխանության և շահերի դեմ նրա կառավարության և հետախուզական ծառայությունների գործողությունների պատճառով», - ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել