Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 961 նոր դեպք
11:03 - 16 ապրիլի, 2021

Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 961 նոր դեպք

Ապրիլի 16-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 207103 դեպք, որոնցից 186200-ն` առողջացած, 3835-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 16099 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 926293 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 5870 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 961 նոր դեպք: Ունենք 1075 առողջացած և 18 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 969 է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել