Երկու ծանրագույն սթրեսի պարագայում մեզ հաջողվեց ապահովել ֆինանսական կայունությունը. փոխվարչապետ |armenpress.am|
13:47 - 16 ապրիլի, 2021

Երկու ծանրագույն սթրեսի պարագայում մեզ հաջողվեց ապահովել ֆինանսական կայունությունը. փոխվարչապետ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընգծեց, որ Հայաստանի կառավարությանը հաջողվել է 2020 թ. ընթացքում կորոնավիրուսի և պատերազմի պայմաններում ապահովել երկրի ֆինանսական կայունությունը: Այս մասին Գրիգորյանն ասաց Ազգային ժողովում, «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի 2020 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկուցման քննարկման եզրափակիչ ելույթում:

«Եկեք արձանագրենք, որ մեզ հաջողվեց երկու ծանրագույն սթրեսների պարագայում մակրոկայունությունը, ֆինանսական կայունությունն ապահովել, և ասել, որ այդ ռիսկերը մեր երկրից հեռու են եղել 2020 թ. ընթացքում, նշանակում է որևէ բան չասել: Ուզում եմ անկեղծ լինել՝ բավական մոտեցել էինք այդ ռիսկերին, այդ ռիսկերը շատ մեծ են, բայց ես հիմա արդեն կարող եմ վստահ ասել, որ մեզ հաջողվեց կառավարել դրանք և խուսափել բավականին լուրջ ու ծանր հետևանքներից»,- ասաց Գրիգորյանը:

ՀՀ ազգային ժողովն ավարտեց «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի 2020 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկուցման քննարկումը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել