Դու անցար կարմիր գիծը, որ պիտի չանցնեիր․ Պապիկյանը` Մարուքյանին |1lurer.am|
14:30 - 16 ապրիլի, 2021

Դու անցար կարմիր գիծը, որ պիտի չանցնեիր․ Պապիկյանը` Մարուքյանին |1lurer.am|

1lurer.am: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը Կառավարության ծրագրի 2020 թ. կատարման արդյունքների մասին զեկույցի քննարկմանը իր ելույթում պատասխանեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին:

«Խորհրդարանում իմ գտնվելու ընթացքում միայն մի քանի վայրկյան եկել և նստել է թիվ 1 ընդդիմադիրի աթոռին և փորձում է հագնել երբեմնի թիվ 1 ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի պատմուճանը, որը չի հաջողվում իրեն:

Պարոն Մարուքյանն ասում է՝ նայեք՝ ի՛նչ մեքենա է սպասարկում Սուրեն Պապիկյանին: Այո՛, տարածքային կառավարման նախարարին սպասարկում է ծառայողական մեքենա, Սուրեն Պապիկյանին՝ չէ, այլ այն ինստիտուտին, որը պետք է լինի այդ դերում: Հիմա, պարո՛ն Մարուքյան, ինձ մոտ հարց է առաջանում. ձեր խմբակցության ղեկավարը սամակատո՞վ է գնում Վանաձոր գալիս: Էս մասին կարող է խոսել մի մարդ, ով հրաժարվել է ծառայողական մեքենայից, ով հրաժարվել է օրենքով իրեն հասնող բնակարանի վարձատրությունից»,- նշեց նախարարը:

Պապիկյանը պահանջեց այսուհետ շատ կոռեկտ արտահայտվել այն քաղաքական ուժի և այն քաղաքական ուժի ղեկավարի հասցեին «ում շվաքի ներքո սահուն եկել բազմել են» խորհրդարանում:

«Դու անցար այն կարմիր գիծը, որ պիտի չանցնեիր: Իսկ ի՞նչ եք առաջարկում, չխոսե՞նք հոկտեմբերի 27-ի մասին, չխոսե՞նք մարտի 1-ի մասին, չխոսենք 30 տարի Հայաստանը թալանելու մասին: Ասում է՝ ի՞նչ եք արել, ի՞նչ է փոխվել մեր կյանքում: Պարո՛ն Մարուքյան, քարոզարշավի ընթացքում որ համայնք գնաս, իմ գերատեսչության կողմից արած աշխատանքի արդյունքը տեսնելու ես, եթե չեք տեսել կամ հիմա փորձում եք չտեսնել, ժողովուրդը տեսնում է և ինձ էլ, ձեզ էլ ցույց կտա իր տեղը»,- նշեց Պապիկյանը:

Այն ուժերը, ովքեր այսօր ստանձնել են նախորդներին մաքրագործելու, մեր վրա բոլոր մեղքերը բարդելու ամոթալի պարտականությունը, պատմության համապատասխան վայրում կգտնեն իրենց տեղը՝ եզրափակեց նախարարը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել