Շաբաթօրյակով պայմանավորված՝ ապրիլի 17-ին փակ կլինեն Հրազդանի կիրճ տանող բոլոր ճանապարհները
17:03 - 16 ապրիլի, 2021

Շաբաթօրյակով պայմանավորված՝ ապրիլի 17-ին փակ կլինեն Հրազդանի կիրճ տանող բոլոր ճանապարհները

Շաբաթօրյակով պայմանավորված՝ ապրիլի 17-ին՝ ժամը 9:30-ից 17:00-ն, փակ կլինեն Հրազդանի կիրճ տանող բոլոր ճանապարհները։ Այս մասին տեղեկացնում է Երեւանի քաղաքապետարանը։

«Հրազդանի կիրճում նախատեսվող սանիտարական մաքրման աշխատանքներով պայմանավորված՝ ապրիլի 17-ին՝ ժամը 9:30-ից 17:00-ն, ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Հրազդանի կիրճ տանող բոլոր 4 ճանապարհներով: Երթևեկությունը նշված ժամերին կդադարեցվի նաև Կիրճի ներսում»,- ասված է քաղաքապետարանի գրառման մեջ:

Քաղաքապետարանը պատճառվող ժամանակավոր անհարմարության համար հայցում է քաղաքացիների ներողամտությունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել