ՀՀ փոխվարչապետը բացառեց, որ եռակողմ աշխատանքային խմբում կարող է քննարկել Զանգեզուրի միջանցքի հարց |armenpress.am|
17:19 - 16 ապրիլի, 2021

ՀՀ փոխվարչապետը բացառեց, որ եռակողմ աշխատանքային խմբում կարող է քննարկել Զանգեզուրի միջանցքի հարց |armenpress.am|

armenpress.am: ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը բացառում է, որ տնտեսական և տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման հարցով եռակողմ աշխատանքային խմբում ինքը կարող է քննարկել Զանգեզուրի միջանցքի հարց: Գրիգորյանն այս մասին վստահեցրեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:

Դիտարկմանը, որ Բաքուն խոսում է Զանգեզուրի միջանցքի մասին՝ Գրիգորյանը արձագանքեց. «Միջանցք բառ ընդունված է օգտագործել որպես տրանսպորտային ուղի, բայց ես հենց այդ կապակցությամբ էլ շեշտում եմ, որ նույնիսկ որպես տրանսպորտային ուղի չի քննարկվելու նման որևիցե հարց»:

Նա վստահեցրեց, որ եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում քննարկում են տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման տարբերակներ, որոնց իրավական կարգավորումն իրականացվելու է բացառապես ԱՊՀ-ի իրավական բազայով, միջազգային պայմանագրերով և կոնվենցիաներով, որոնք գործում են, և որոնց ՀՀ-ն միացած է: «Որևէ այլ ձևաչափով քննարկում ես չունեմ այդ հարթակում»,-նշեց նա:

Հիմա հիմնական աշխատանքն իրականացվում է փորձագիտական ենթախմբերի կողմից: Անդրադառնալով հարցին, թե եռակողմ հայտարարության 8-րդ կետի՝ գերիների վերադարձի չկատարումը խոչընդոտո՞ւմ է ապաշրջափակման հարցով աշխատանքներին՝ նա նկատեց, որ նույնիսկ էմոցիոնալ իմաստով ապաշրջափակման հարցերի համար ֆոնը պետք է լինի շատ ավելի բարիդրացիական:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել