Զոհված զինծառայողների աճյունների որոնումներն ապրիլի 16-ին Որոտանի շրջանում ավարտվել են ապարդյուն: Այս մասին հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
Փրկարարական մեկ ջոկատով աշխատանքներն այսօր շարունակվում են Վարանդայի (Ֆիզուլի) ուղղությամբ: Վերջին 3 օրերի ընթացքում զինադադարից հետո հայտնաբերված կամ Ադրբեջանի փոխանցած աճյունների ընդհանուր թիվը չի փոխվել․ այն 1542 է:
Հրապարակված թվից 27-ը, նախնական տվյալներով, քաղաքացիական անձինք են, մյուսները՝ ռազմագործողությունների մասնակիցներ:
comment.count (0)