Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 8 նոր դեպք
12:14 - 17 ապրիլի, 2021

Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 8 նոր դեպք

Ապրիլի 16-ին Արցախում կատարվել է 70 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 8 դեպք: Այս մասին հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը։

Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 39 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 5582 քաղաքացու հետազոտություն, որից 715-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Արցախում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2599 դեպք: Կատարվել է 23 037 թեստավորում:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել