2010-ին ընդունված «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքում գրված է՝ Շուռնուխից արևելք Ադրբեջանն է. Փաշինյան |1lurer.am|
14:48 - 17 ապրիլի, 2021

2010-ին ընդունված «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքում գրված է՝ Շուռնուխից արևելք Ադրբեջանն է. Փաշինյան |1lurer.am|

1lurer.am: Մեր երկրի անվտանգության համակարգը հիմնված է հայ-ռուսական ռազմավարական և ռազմաքաղաքական դաշինքի վրա: Անվտանգային նկատառումներով՝ Ռուսաստանի հետ ունենք Միացյալ զորախումբ և կովկասյան տարածաշրջանում միասնական հակաօդային պաշտպանության համակարգ: Այդ մասին Վայոց Ձորի Ռինդ գյուղի բնակիչների հետ հանդիպմանն ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

Նա նշեց, որ ՌԴ-ի հետ համաձայնագրերի տրամաբանությունը հետևյալն է՝ «հարձակում Հայաստանի վրա՝ նշանակում է հարձակում Ռուսաստանի վրա»: 

«Շատերի մոտ հիմա հարց է ծագում՝ ինչո՞ւ Արցախյան պատերազմի ընթացքում այդ համակարգը չաշխատեց այնպես, ինչպես մեր ժողվուրդը կուզեր: Դրա համար մի պարզ պատճառ կա՝ ըստ էության, այդ անվտանգային համակարգը տարածվում է ՀՀ այն սահմանների վրա, որոնք ՀՀ-ն 2010-ին ընդունված «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքով սահմանել է:

Ասում են՝ ո՞նց է, որ Շուռնուխ գյուղից արևելք ադրբեջանցիներ են կանգնած, ասում ենք՝ մի պարզ պատճառով. 2010-ին ընդունվել է «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքը, որտեղ գրված է՝ Շուռնուխից արևելք Ադրբեջանն է, ասում են՝ ոնց է՝ Սոթքից այն կողմ ադրբեջանցիներն են, ասում ենք՝ նույն օրենքում գրել են՝ ՀՀ սահմանը ավարտվում է Սոթքով, և դրանից այն կողմ Ադրբեջանն է»,- պարզաբանեց Փաշինյանը:

Ավելի վաղ վարչապետի խոսնակը հայտնել էր, որ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպումներ կունենա Վայոց ձորի մարզի մի քանի համայնքների բնակիչների հետ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել