Եթե որոշ քաղաքական ուժեր չթողնեն, որ ժողովրդին հասնի ընտրությունը, լուծում կա՝ խորհրդարանական մեծամասնությունը նորից ինձ կընտրի. Ն. Փաշինյան |tert.am|
15:05 - 17 ապրիլի, 2021

Եթե որոշ քաղաքական ուժեր չթողնեն, որ ժողովրդին հասնի ընտրությունը, լուծում կա՝ խորհրդարանական մեծամասնությունը նորից ինձ կընտրի. Ն. Փաշինյան |tert.am|

tert.am: Ես ապրիլի վերջին տասնօրյակում հրաժարական եմ տալու: Ըստ պայմանավորվածության՝ խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունները և խմբակցությունների ներկայացուցիչներն այդ ընթացքում վարչապետի թեկնածու չեն առաջադրելու, ես երկու անգամ ուղղակի ընթացակարգը պահելու համար ուղղակի կառաջադրվեմ վարչապետի թեկնածու, բայց մյուս ուժերը թեկնածու չպետք է առաջադրեն: Այս մասին այսօր Վայոց ձորի մարզի Ռինդ համայնքում բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը:

«Շատ են ասում՝ բա որ այս ընթացքում թեկնածու առաջադրեն, պալատական հեղաշրջում անեն․․․ Չեն կարող, ժողովուրդ ջան, բայց եթե որոշ քաղաքական ուժեր, շրջանակներ դուրս գան ու չթողնեն, որ ժողովրդին հասնի ընտրությունը, դրան էլ հեշտ լուծում կա, խորհրդարանական մեծամասնությունը նորից ինձ կընտրի վարչապետ, և թեման կփակվի, մենք բոլոր հնարավոր սցենարները հաշվի ենք առել»,-ասաց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել