«ԵԱՀԿ Մինսկի խմբի առաքելությունը դեռ չսկսված ավարտվել է. Ադբեջանը վերականգնել է իր տարածքային ամբողջականությունը». Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակ |tert.am|
17:39 - 17 ապրիլի, 2021

«ԵԱՀԿ Մինսկի խմբի առաքելությունը դեռ չսկսված ավարտվել է. Ադբեջանը վերականգնել է իր տարածքային ամբողջականությունը». Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակ |tert.am|

tert.am: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի (ՄԽ) առաքելությունը դեռ չսկսված ավարտվել է: Այս մասին այսօր հայտարարել է Ադրբեջանի Միլի մեջլիսի (խորհրդարանի) առաջին փոխխոսնակ Ալի Հուսեյնլին, գրում է Trend-ը:

Ըստ նրա` ԼՂ հարցը լուծվել է «Ադրբեջանի հակահարձակողական գործողությունների հետևանքով»:

«Ինչ վերաբերում է նրան, թե Մինսկի խումբը կարող է որևէ այլ գործողություն ձեռնարկել, ապա միակ բանը, որ այն կարող է անել, Հայաստանին ստիպելն է կատարել 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության դրույթները: ԵԱՀԿ ՄԽ-ն կարող է օգտակար լինել այս հարցում»,- ասել է նա և հավելել՝ այլևս որևէ հակամարտություն չկա, քանի որ Ադրեջանն ապահովել է իր տարածքային ամբողջականությունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել