Մեղրիի քաղաքապետը Քննչական կոմիտեում է |1lurer.am|
13:12 - 22 ապրիլի, 2021

Մեղրիի քաղաքապետը Քննչական կոմիտեում է |1lurer.am|

1lurer.am: Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանն այս պահին Քննչական կոմիտեում է, կատարվում են քննչական գործողություններ։ Նա կոմիտե է հրավիրվել խուլիգանության ու իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու հոդվածներով հարուցված քրեական գործի շրջանակում, այս մասին հայտնել են իրավապահ կառույցից։

Քննչական կոմիտեից, սակայն, դեռ չեն հստակեցնում, թե ինչ կարգավիճակ ունի Զաքարյանը։

Երեկ վարչապետի այցից հետո կոմիտեն հայտարարել էր, որ հարուցվել են մի շարք քրեական գործեր՝ տեղի ունեցած միջադեպերի կապակցությամբ։

Ագարակում և Մեղրիում ցուցարարների շարքում էր նաև Մեղրիի քաղաքապետ, նախկին Հանրապետական Մխիթար Զաքարյանը, որն, ըստ մամուլում շրջանառվող լուրերի, համակարգել է ցույցերը:

Մեղրիի քաղաքապետին բերման ենթարկելու դեպքին է այսօր անդրադարձել փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը։

Կառավարությունում ճեպազրույցի ժամանակ նա հայտնել է, որ հանցագործության ակնհայտ դեպքի փաստով է պայմանավորված Մխիթար Զաքարյանին բերման ենթարկելը։

Ոստիկանության պետի տեղակալը հերքել է լուրերը, թե երեկ 100-ից ավելի սյունեցի է բերման ենթարկվել, ըստ Ֆիդանյանի, խոսքը 2-3 անձի մասին է։ Ֆիդանյանն անդրադարձել է նաև երեկ Սյունիքում ոստիկանության գործողություններին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել