«Ֆլայ Արմենիա Էյրվեյզ»-ի Boeing-ը վերադարձվում է ՀՀ. Քաղավիացիան հանդես կգա պարզաբանմամբ
19:08 - 23 ապրիլի, 2021

«Ֆլայ Արմենիա Էյրվեյզ»-ի Boeing-ը վերադարձվում է ՀՀ. Քաղավիացիան հանդես կգա պարզաբանմամբ

Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության և Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի համատեղ ջանքերի շնորհիվ և իրանական կողմի հետ արդյունավետ գործակցության արդյունքում՝ «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերության Boeing 737-300 տիպի (ազգային և գրանցման նիշի համարը EK-FAA) օդանավը Թեհրանի «Մեհրաբադ» օդանավակայանից այսօր տեղական ժամանակով 19:15-ին վայրէջք կկատարի Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն և նշում, որ գործի վերաբերյալ իր անցկացրած քննության և արդյունքների մասին հանդես կգա հավելյալ պարզաբանմամբ: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել