Բայդենի կողմից ցեղասպանություն եզրույթի օգտագործումն անկյունաքարային է միջազգային ճանաչման հարցում. Ավինյան
22:35 - 24 ապրիլի, 2021

Բայդենի կողմից ցեղասպանություն եզրույթի օգտագործումն անկյունաքարային է միջազգային ճանաչման հարցում. Ավինյան

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ուղերձում ցեղասպանություն եզրույթի օգտագործումն անկյունաքարային նշանակության է համարում՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման համար:

Ավինյանը, մասնավորապես, նշել է. «ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ապրիլքսանչորսյան ուղերձում ցեղասպանություն եզրույթի օգտագործումն անկյունաքարային նշանակություն ունի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման հարցում: Հարկ է բարձր գնահատել ԱՄՆ նախագահի անձնական ջանքն ու կառավարության քայլը՝ իրերն իրենց անունով կոչելու և համամարդկային այդ աղետի միջազգային ճանաչման գործում ներդրած հսկայական և անուրանալի ավանդի համար»:  

Փոխվարչապետը համոզվածություն է հայտնել, միաժամանակ, որ վաղ, թե ուշ Թուրքիան նույնպես ճանաչելու է Հայոց ցեղասպանության փաստը: «Ուստի, անկախ հայ-թուրքական հարաբերությունների զարգացումից, Ցեղասպանության հարցն ու դրա միջազգային ճանաչումը համամարդկային նշանակություն ունեն, և խոսակցությունն այդ մասին պետք է չդադարի»,-ասել է Ավինյանը:

Ըստ նրա՝ յուրաքանչյուր պետություն, հանձնառություն ստանձնելով, պիտի առավելագույնն անի՝ այդպիսի արհավիրքների կրկնությունը բացառելու համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել