Եվրամիության հայտարարությունը՝ գերիների մասով, մեծացնում է լավատեսությունը, որ կունենանք կոնկրետ արդյունքներ. Փաշինյան |armtimes.com|
12:01 - 29 ապրիլի, 2021

Եվրամիության հայտարարությունը՝ գերիների մասով, մեծացնում է լավատեսությունը, որ կունենանք կոնկրետ արդյունքներ. Փաշինյան |armtimes.com|

armtimes.com: Բոլորիս համար ամենացավոտ խնդիրը մեր գերեվարված հայրենակիցների խնդիրն է: Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստում հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Ըստ էության՝ Ադրբեջանն իր ստանձնած պարտավորությունը՝ գերեվարված անձանց վերադարձնելու, չի կատարում, եւ կարող ենք արձանագրել, որ այս փաստն արդեն իսկ դառնում է միջազգային օրակարգի հարց։ Ուզում եմ ընդգծել, որ երեկ երեկոյան Եվրամիությունը շատ կարեւոր հայտարարություն է տարածել, որում արձանագրվում է շատ կոնկրետ եւ հասցեական, որ Ադրբեջանը պետք է վերադարձնի բոլոր գերեվարված անձանց, ընդ որում՝ անկախ այդ անձանց գերեվարվելու կոնկրետ հանգամանքներից»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա կարեւորեց, որ այս հայտարարության մեջ հղում է արվում Մարդու իրավունքների եվրոպական դատարանում տեղի ունեցող գործընթացներին, ինչը քաղաքական հայտարարությանն ավելացնում է իրավական կոմպոնենտ:

«Վերջին շրջանի միջազգային ակտիվությունը՝ կապված գերեվարված անձանց խնդիրների հետ, շատ կարեւոր է եւ մեծացնում է լավատեսությունը, որ մենք այս հարցում կունենանք կոնկրետ արդյունքներ: Մեզ հարկավոր է լինել առավելագույնս համախմբված, համբերատար եւ հետեւողական, եւ այս հարցը միանշանակորեն դրական լուծում պետք է ստանա»,- ընդգծեց վարչապետի պաշտոնակատարը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել