«Մի թույլ տվեք, որ ձեր անունը խայտառակվի», Արծվիկ Մինասյանը դիմում է իրավապահներին |azatutyun.am|
18:15 - 29 ապրիլի, 2021

«Մի թույլ տվեք, որ ձեր անունը խայտառակվի», Արծվիկ Մինասյանը դիմում է իրավապահներին |azatutyun.am|

azatutyun.am: Հայ հեղափոխական դաշնակցությունը բողոքի ակցիա է անցկացնում դատախազության շենքի դիմաց: Կուսակցությունն իր ավելի վաղ տարածած հայտարարությամբ շեշտել էր, որ իրավապահ մարմինների կողմից ՀՅԴ ներկայացուցիչների դեմ վերջին ժամանակաշրջանում Երևանում ու մարզերում իրականացվում են քաղաքական հետապնդումներ:

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հայտարարությամբ պահանջում է իրավապահներից մնալ բացառապես օրենքով իրենց վերապահված լիազորությունների սահմաններում, չարժեզրկել պետական ինստիտուտները, «չդառնալ օրվա իշխանությունների քաղաքական կամակատարը», ծառայել Հայաստանի Հանրապետությանն ու քաղաքացու օրինական շահերին։

Կուսակցության ներկայացուցիչներից Արծվիկ Մինասյանն ու Լիլիթ Գալստյանը նշեցին, որ դատախազությանը չի կատարում սահմանադրական իր պարտավորությունները, ծառայում է օրվա իշխանությանը։ Ակցիայի ժամանակ հայտարարվեց, որ Սյունիքի դեպքերից հետո ձերբակալությունների նոր շարք սկսվեցին քաղաքացիների նկատմամբ:

«Ես նաև դիմում եմ այն արժանապատիվ դատախազներին, քննիչներին և ոստիկանության աշխատակիցներին` մի թույլ տվեք, որ ձեր անունը խայտառակվի այն անպատկառ ու անպատասխանատու գործընկերների գործողությունների արդյունքում, որոնք չեն կատարում օրենքով և Սահմանադրությամբ իրենք վրա դրված պարտականությունը», - հորդորեց Մինասյանը:

Այսօր Քննչական կոմիտե էին հրավիրել Դաշնակցության մի քանի անդամներ: Դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ հայտարարությունը, թե ՀՅԴ մի քանի ներկայացուցիչներին այսօր Երևան քաղաքի քննչական վարչության կողմից հարցաքննության կանչելը հետևանք է այսօր ՀՀ գլխավոր դատախազության առջև ակցիա իրականացնելու ՀՅԴ Գերագույն մարմնի՝ երեկ արած հայտարարության, ճիշտ չէ:

Շարունակությունը՝ azatutyun.am-ում։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել