Ղրղզստանի նախագահը հայտնում է, որ իրավիճակը Տաջիկստանի հետ սահմանին կայունացել է
09:37 - 30 ապրիլի, 2021

Ղրղզստանի նախագահը հայտնում է, որ իրավիճակը Տաջիկստանի հետ սահմանին կայունացել է

Իրավիճակը Ղրղզստանի ու Տաջիկստանի սահմանին, որտեղ երեկ տեղի են ունեցել բախումներ երկու պետությունների զինծառայողների միջև, կայունացել է։ Այս մասին, ինչպես փոխանցում են Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի մամուլի ծառայությունից, հայտարարել է վերջինս։

«Իրավիճակը Ղրղզստանի Հանրապետության Բաթկենի շրջանում կայունացել է ու գտնվում է հանրապետության նախագահի վերահսկողության ներքո։ Բաթկենի շրջանում է գտնվում Ղրղզստանի առաջին փոխվարչապետ Արտեմ Նովիկովի գլխավորած աշխատանքային խումբը, որը ձեռնարկել է մի շարք քայլեր հակամարտության կարգավորման ուղղությամբ։ Ձեռնարկվում են նաև միջոցներ սահմանին լարվածության էսկալացիան կանխելու համար»,- ասվում է մամուլի հայտարարության մեջ։

 

Թարգմանությունը՝ Լիլիթ Հարությունյանի


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել