Երևանում արդեն երկրորդ անգամ COVID-19 սպասարկող բժշկական կենտրոնի պատուհանից պացիենտը նետվել է ցած
14:42 - 30 ապրիլի, 2021

Երևանում արդեն երկրորդ անգամ COVID-19 սպասարկող բժշկական կենտրոնի պատուհանից պացիենտը նետվել է ցած

Երևանում` COVID-19 սպասարկող բժշկական կենտրոններից մեկում ապրիլի լույս 30-ի գիշերը դժբախտ պատահար է տեղի ունեցել. 77-ամյա պացիենտներից մեկը հիվանդասենյակի պատուհանից նետվել է ցած: Տղամարդը ստացիոնարում բուժվել է ապրիլի 17-ից:

Հիվանդասենյակում եղել է կնոջ հետ, որը կորոնավիրուսի դեմ ստացիոնար բուժումը ստանում էր նույն բժշկական կենտրոնում: Պացիենտի առողջական վիճակը մասնագետները գնահատել են միջին ծանրության:  

Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, բուժման ընթացքում որևէ խնդիր չի եղել, տղամարդը կատարել է բժիշկների բոլոր ցուցումները, ստացել պատշաճ բուժօգնություն: Բուժման ընթացքում նրա մոտ հոգեկան շեղումներ մասնագետները չեն արձանագրել:

Դեպքի վայրում աշխատում է ոստիկանությունը հանգամանքները պարզելու համար:

Ուսումնասիրությունների համաձայն, կորոնավիրուսային հիվանդությունը լուրջ ազդեցություն է ունենում COVID-19-ով պացիենտների հոգեկան առողջության վրա: Հատկապես խոցելի են դառնում այն պացիենտները, որոնց մոտ արդեն իսկ գրանցված են լինում առողջական նման խնդիրներ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել