Դատարանը մերժել է ՊՆ երկու սպաներին  Խծաբերդի դեպքերով կալանավորելու միջնորդությունը |news.am|
21:54 - 01 մայիսի, 2021

Դատարանը մերժել է ՊՆ երկու սպաներին Խծաբերդի դեպքերով կալանավորելու միջնորդությունը |news.am|

news.am: Առաջին ատյանի դատարանը մերժել է ՊՆ երկու սպաներին  Խծաբերդի դեպքերով կալանավորելու Քննչական կոմիտեի ներկայացրած միջնորդությունը: Այս մասին հայտնեց սպաների պաշտպան Հրանտ Վարդանյանը:

«Փոխգնդապետ Ջիվան Մկրտչյանը եւ մայոր Վլադիմիր Ղուկասյանը կմնան ազատության մեջ: Դատարանը մերժեց քննչական վարչության պետի միջնորդությունը»,- ասաց պաշտպանը:

2020 թվականի դեկտեմբերին Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի տարածքում տեղակայված մարտական դիրքերում ինը զինծառայողի սպանության դեպքով քրգործ էր հարուցվել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել