Թուրքիան ու Ադրբեջանը գնում են ռազմաարդյունաբերական համալիրների միավորման
 |factor.am|
20:50 - 03 մայիսի, 2021

Թուրքիան ու Ադրբեջանը գնում են ռազմաարդյունաբերական համալիրների միավորման |factor.am|

factor.am: Թուրքիան ցանկանում է Ադրբեջանի հետ կազմակերպել ռազմական արդյունաբերության ապրանքների համատեղ արտադրություն։ Այս մասին հայտնել է Թուրքիայի Ռազմական ադյունաբերության կոմիտեի ղեկավար Իսմայիլ Դեմիրը, փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Դեմիրը նշել է, որ Արցախյան պատերազմի ընթացքում «հողերը գրավվել են տեղական արտադրության զենքի ու տեխնիկայի միջոցով»։

«Մենք ցանկանում ենք միասին զարգացնել արդյունաբերությունը և համատեղել երկու երկրների հնարավորությունները։ Կմշակվի ճանապարհային քարտեզ՝ արդյունաբերական ու տեխնոլոգիական ենթակառուցվածքների ամրապնդման համար։ Արտադրանքի գնումն ու վաճառքը սկզբնական փուլի մի մասն է։ Այդ ուղղությամբ կարելի է անել ավելի նշանակի քայլեր»,- ասել է Իսմայիլ Դեմիրը։

Ի դեպ, Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը ուրբաթ հանդիպել էր Իսմայիլ Դեմիրի գլխավորած պատվիրակության հետ, որի կազմում են եղել Թուրքիայի ռազմական արդյունաբերության կոմիտեի ղեկավարները, ինչպես նաև STM, ROCKETSAN, HAVELSAN ընկերությունների, Բաքվի ASELSAN ներկայացուցչության ղեկավարները։

Հավելենք, որ անցյալ տարի դեկտեմբերին ԱՄՆ-ն պատժամիջոցներ էր կիրառել Թուրքիայի ռազմարդյունաբերության վարչության և գերատեսչության ղեկավար կազմի 4 բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ Իսմայիլ Դեմիրի նկատմամբ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել