Բայդենը ցանկանում է Պուտինի հետ քննարկել ՌԴ–ԱՄՆ հարաբերությունների կայունացումը․ ԱՄՆ պետքարտուղար
 |tert.am|
22:50 - 03 մայիսի, 2021

Բայդենը ցանկանում է Պուտինի հետ քննարկել ՌԴ–ԱՄՆ հարաբերությունների կայունացումը․ ԱՄՆ պետքարտուղար |tert.am|

tert.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ցանկանում է բանակցություններ վարել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ երկու երկրների հարաբերությունները կայունացնելու համար: Այս մասին մայիսի 3-ին հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինկենը:

«Նախագահ Բայդենը երկար ժամանակ, նույնիսկ նախագահ դառնալուց առաջ, պարզ հայտարարել է, որ եթե Ռուսաստանը որոշի անխոհեմ կամ ագրեսիվ գործել, մենք պատասխան քայլեր կձեռնարկենք»,– ասել է Բլինկենը Լոնդոնում Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դոմինիկ Ռաաբի հետ համատեղ մամուլի ասուլիսում, որը հեռարձակել է C-SPAN հեռուստաընկերությունը:

ԱՄՆ պետքարտուղարը նշել է, որ իրենք, այդուամենայնիվ, հարաբերությունների սրման չեն ձգտում և կնախընտրեին ունենալ ավելի կայուն, ավելի կանխատեսելի հարաբերություններ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել