armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը բարբարոսություն որակեց «նորոգման աշխատանքների» քողի տակ ադրբեջանցիների կողմից Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու աղավաղումը:

Այս մասին Մակունցն ասաց խորհրդարանի հերթական նիստի ընթացքում:

«Այն, ինչ կազմակերպվում է Ադրբեջանի ղեկավարության կողմից, միայն կարելի է որակել, որպես ռասիստական պետության քաղաքականություն, որն ունի էթնիկ ատելություն հայության նկատմամբ: Այլ բան, քան բարբարոսություն որակել Ադրբեջանի ղեկավարության քաղաքականությունը, հնարավոր չէ: Սա մի պետության քաղաքականություն է, որը տպավորություն է թողնում, որ այս մարդիկ չունեն մշակութային պատմություն և հենց նման մոտեցմամբ էլ վերաբերվում են հայկական մշակույթին՝ փորձելով վերացնել բոլոր հետքերը»,- ասաց Մակունցը:

Խմբակցության ղեկավարն ընգծեց, որ այս հարցը պետք է լինի բոլոր միջազգային կառույցների, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ուշադրության կենտրոնում:

«Հայության նկատմամբ էթնիկ ատելությունը չի կարող չունենալ արձագանք»,- նշեց Լիլիթ Մակունցը: