armenpress.am: Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի՝ Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող զեկույցը կքննարկվի խորհրդարանի փակ նիստում:

Այս մասին որոշումն ընդունվեց 71 «կողմ» և 1 «ձեռնպահ» ձայներով:

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը նշեց, որ հանձնաժողովի աշխատանքների արդյունքում ձևավորված փաթեթը պարունակում է բազմաթիվ պետական գաղտնիքներ, այդ պատճառով է անհրաժեշտ այն քննարկել փակ նիստում: