azatutyun.am: Եվրոպական հանձնաժողովը սպասվածից շուտ հրապարակել է ճամփորդական սահմանափակումները մեղմելու ծրագիր՝ ինչպես Եվրամիության ներսում, այնպես էլ ԵՄ-ից դուրս:

Եվրամիության երկրներ մուտք կունենան այն օտարերկրացիները, որոնց երկրներում բարենպաստ իրավիճակ է կամ որոնք պատվաստվել են, բայց միայն ԵՄ-ի կամ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հաստատված պատվաստանյութերով: Հիմա այդ ցուցակները նույնն են, և այնտեղ ռուսական կամ, օրինակ, չինական պատվաստանյութերից որևէ մեկը ներառված չէ:

Միևնույն ժամանակ, ԵՄ առանձին երկրներ իրավունք են ստանում ինքնուրույն փակել սահմանը, եթե դա անհրաժեշտ համարեն:

Եվրահանձնաժողովի ծրագիրը դեռ պետք է հաստատվի ԵՄ անդամ երկրների կողմից: Առաջին քննարկումը նախատեսված է չորեքշաբթի օրը: