Առաջարկվում է հստակեցնել ազատությունից զրկված օտարերկրացիներին փախստական ճանաչելու և ապաստան ստանալու համար դիմելու ժամկետները |1lurer.am|
16:12 - 04 մայիսի, 2021

Առաջարկվում է հստակեցնել ազատությունից զրկված օտարերկրացիներին փախստական ճանաչելու և ապաստան ստանալու համար դիմելու ժամկետները |1lurer.am|

1lurer.am: Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկվեց «Փախստականների և ապաստանի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը: 

ՏԿԵՆ միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը նշեց, որ նախագիծը կանոնակարգում է Հայաստանի տարածք ապօրինի մուտք գործած օտարերկրյա պետությունների կողմից հետախուզման մեջ գտնվող, ՀՀ տարածքում ձերբակալված կամ կալանավորված անձանց կողմից հետագայում փախստականի կարգավիճակ հայցելու գործընթացը: 

Ղազարյանի խոսքով՝ բազմաթիվ են դեպքերը, երբ նման անձինք դիմում են միգրացիոն ծառայություն՝ փախստական ճանաչվելու և ապաստան շնորհելու հարցով՝ այդպիսով խուսափելով քրեական պատասխանատվությունից: Առաջարկվող կարգավորման նպատակն, ըստ Ղազարյանի, ազատությունից զրկված օտարերկրացի կամ քաղաքացիություն չունեցող անձանց փախստական ճանաչելու և ապաստան ստանալու համար դիմելու ընթացակարգի ժամկետային կարգավորումն է: 
 
Նշենք՝ ավելի վաղ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել էր նախագիծը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել