Զինծառայողի մահվան գործով ձերբակալվել է ծառայակիցը. ՔԿ
21:02 - 05 մայիսի, 2021

Զինծառայողի մահվան գործով ձերբակալվել է ծառայակիցը. ՔԿ

Զինծառայող Արտյոմ Մելքոնյանի մահվան դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրական գործով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված արարք կատարելու՝ զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով անզգուշությամբ մարդու մահ առաջացնելու կասկածանքով ձերբակալվել է պարտադիր ժամկետային զինծառայող Ա.Ա-ն:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել