G7-ի երկրները կողմ են արտահայտվել ՌԴ-ի հետ հարաբերությունների կայունացմանը |shantnews.am|
09:24 - 06 մայիսի, 2021

G7-ի երկրները կողմ են արտահայտվել ՌԴ-ի հետ հարաբերությունների կայունացմանը |shantnews.am|

shantnews.am: G7-ի երկրները հետաքրքրված են Ռուսաստանի հետ կայուն և կանխատեսելի հարաբերություններով։ Այս մասին ասվում է Լոնդոնում Մեծ յոթնյակի ԱԳ նախարարների հանդիպումից հետո տարածված կոմյունիկեում, փոխանցում է RIA Novosti-ն։

G7-ը մտադիր է հետագայում էլ համագործակցել Մոսկվայի հետ տարածաշրջանային ճգնաժամերի և գլոբալ մարտահրավերների կարգավորման հարցերում։ Խոսքը վերաբերում է կլիմայի փոփոխությանը, սպառազինությունների նկատմամբ վերահսկողությանը, զինաթափմանն ու չտարածմանը, խաղաղ տնտեսական զարգացմանը և Արկտիկայում շրջակա միջավայրի պաշտպանությանը։

«Այդուհանդերձ մենք կշարունակենք մեծացնել մեր հավաքական հնարավորությունները՝ ուղղված Ռուսաստանի վարքագծի զսպմանը, որը սպառնում է առկա միջազգային համակարգին, այդ թվում կիբերմիջավայրում և ապատեղեկատվության ոլորտում»,-ասված է նախարարների հայտարարության մեջ։

G7-ի անդամները կոչ են արել ռուսական իշխանություններին միջոցներ ձեռնարկել՝ ուղղված Ուկրաինայի հետ սահմանին և Ղրիմում տիրող իրադրության դեէսկալացիային։ Կոչ է արվել հեռացնել զորքերը։ Յոթնյակը նշում է, որ Մոսկվան իր ԶՈՒ գործողությունների հետ կապված սպառիչ պատասխան չի տվել։ Յոթնյակն աջակցություն է հայտնել նորմանդական գործընթացին և հիշեցրել, որ պատժամիջոցների շարունակականությունը կախված է Ռուսաստանի կողմից Մինսկի համաձայնագրերով սահմանված պարտավորությունների լիարժեք կատարումից։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել