Ինչո՞ւ ոչ մի իրավապաշտպան կազմակերպություն չի այցելում Ղարաբաղ. Արման Թաթոյան |armtimes.com|
16:33 - 06 մայիսի, 2021

Ինչո՞ւ ոչ մի իրավապաշտպան կազմակերպություն չի այցելում Ղարաբաղ. Արման Թաթոյան |armtimes.com|

armtimes.com: «Ես անընդհատ հարց եմ բարձրացնում. Ինչո՞ւ ոչ մի իրավապաշտպան կազմակերպություն չի այցելել եւ չի այցելում Ղարաբաղ»:

Այսօր այս մասին հայտարարեց Արման Թաթոյանը, ՀՀ ՄԻՊ-ի տարեկան զեկույցը ներկայացնելիս:

«Ես միջազգային կառույցներին բաց ասում եմ, որ իրենց լռությունն էր, որ բերեց սրան, քանի որ իրենք իրենց լռությամբ խաթարեցին մարդու իրավունքների հեղինակությունը՝ այդ թվում խնդիրներ առաջացնելով իմ աշխատանքում: Հիմա ի՞նչ. ստացվում է՝ քաղաքացին պարզ հասկացավ, որ պատերազմը, զինված հարձակումը դադարեց ոչ թե նրա համար, որ մարդու իրավունքների միջազգային կազմակերպությունը դա դադարեցրեց, այլ որ քաղաքական կոնկրետ ճանապարհներով էր լուծվում խնդիրը»,-ասաց Թաթոյանը:

ՄԻՊ-ն ընդգծում է՝ միջազգային կառույցներն իրենց պահվածքով վնասել են մարդու իրավունքների համակարգը:

«Լինելով միջազգային կառույց՝ պարտավոր եք մեր քաղաքացու իրավունքների պաշտպանության ուղղությամբ լիարժեք աջակցություն ցուցաբերել, որ չստացվի, թե մեր երկրում մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունը հակասում են անվտանգությունը: Իրականում մարդու իրավունքները, ժողովրդավարությունն ու անվտանգությունը լրացնում են իրար: Որքան բարձր է անվտանգությունը, այնքան բարձր են մարդու իրավունքները և հակառակը»,-նշեց Արման Թաթոյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել