ԱՄՆ-ն քննարկում է Իրանին պատկանող 1 միլիարդ դոլարի ապասառեցումը, սակայն Թեհրանն այդ գումարը կկարողանա օգտագործել միայն մեկ նպատակով. Պետդեպ |tert.am|
10:17 - 07 մայիսի, 2021

ԱՄՆ-ն քննարկում է Իրանին պատկանող 1 միլիարդ դոլարի ապասառեցումը, սակայն Թեհրանն այդ գումարը կկարողանա օգտագործել միայն մեկ նպատակով. Պետդեպ |tert.am|

tert.am: ԱՄՆ-ն մտադիր է ապասառեցնել Իրանի՝ պատժամիջոցների տակ գտնվող ակտիվների մի մասը, որը, սակայն, իսլամական երկրի ղեկավարությունը կկարողանա օգտագործել միայն մի նպատակով:

Այս մասին հայտարարել է Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը, գրում է CNN-ը:

Ըստ այդմ, ԱՄՆ-ն, Իրանի հետ միջուկային գործարքը վերագործարկելու շուրջ բանակցությունների ֆոնին, քննարկում է 1 միլիարդ դոլարի ապասառեցումը, որն Իրանի իշխանությունները կարող են օգտագործել միայն մարդասիրական նպատակներով:

«Հաղորդագրությունները, որոնց համաձայն՝ մենք իրանական ակտիվների ապասառեցումը դիտարկում ենք որպես Թեհրանի համար միակողմանի ժեստ, իրականությանը չեն համապատասխանում ... Ինչպես ավելի վաղ ասել ենք, ԱՄՆ ցանկացած իմաստալից քայլ պետք է լինի գործընթացի մաս, որում ներգրավված են երկու կողմերը», - գրել է Փրայսն իր թվիթերյան պաշտոնական միկրոբլոգում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել