Կանադայի ԱԳՆ-ն հայ գերիների հարցով դիմել է Ադրբեջանին |tert.am|
11:16 - 07 մայիսի, 2021

Կանադայի ԱԳՆ-ն հայ գերիների հարցով դիմել է Ադրբեջանին |tert.am|

tert.am: Կանադայի արտաքին գործերի նախարարությունն իր թվիթերյան պաշտոնական միկրոբլոգում հայտարարություն է տարածել, որում անդրադարձել է օրերս Ադրբեջանի կողմից 3 հայ գերիների ազատ արձակման թեմային:

«Կանադան ողջունում է Ադրբեջանի կողմից պահվող հայ անձանց ազատ արձակումը, որը Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման առանցքային քայլ է: Կանադան շարունակում է կոչ անել ազատ արձակել բոլոր պահվող անձանց»,- ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ:

«ԱՄՆ-ն ողջունում է Ադրբեջանի կողմից պահվող երեք հայ անձանց ազատ արձակումը: Մենք կոչ ենք անում երկու կողմերին էլ ամբողջությամբ և արագորեն ավարտել բոլոր բանտարկյալների, կալանավորվածների և մնացած անձանց փոխանակման գործընթացը և հարգել պահվող անձանց նկատմամբ մարդասիրական վերաբերմունքն ապահովելու իրենց պարտավորությունները»,- շեշտել էր Բլինկենը:

Այս առնչությամբ ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գրասենյակից հայտնել էին, որ «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերի արդյունքում և միջազգային հանրության օրեցօր աճող ճնշման պայմաններում Ադրբեջանը վերադարձրել է երեք հայ ռազմագերների: Լիահույս ենք, որ այս գործընթացը կունենա իր տրամաբանական շարունակությունն ու շուտափույթ ավարտը»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել