ԱՄՆ-ում Իրանի ակտիվների ապասառեցումը չեն համարում որպես միակողմանի ժեստ |armenpress.am|
11:22 - 07 մայիսի, 2021

ԱՄՆ-ում Իրանի ակտիվների ապասառեցումը չեն համարում որպես միակողմանի ժեստ |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը մայիսի 6-ին իրականությանը չհամապատասխանող Է համարել այն հաղորդումները, թե Վաշինգտոնն Իրանի ակտիվների ապասառեցումը դիտում Է որպես «միակողմանի ժեստ Թեհրանի նկատմամբ»:

«Հաղորդումները, թե մենք իրանական միջոցների ազատման հնարավորությունը դիտում ենք որպես միակողմանի ժաստ Թեհրանի նկատմամբ, չեն համապատասխանում իրականությանը, ինչը մենք պարզորոշ հասկանալ տվեցինք հրապարկումից առաջ: Ինչպես մենք ասել ենք, ԱՄՆ-ի յուրաքանչյուր Էական քայլ պետք Է լինի այն գործընթացի մասը, որում երկու կողմերը գործողություններ են ձեռնարկում»,- Twitter-ի իր Էջում գրել Է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել