Մակրոնը հորդորել է ԱՄՆ-ին վերացնել պատվաստանյութերի արտահանման արգելքները |armenpress.am|
17:01 - 08 մայիսի, 2021

Մակրոնը հորդորել է ԱՄՆ-ին վերացնել պատվաստանյութերի արտահանման արգելքները |armenpress.am|

armenpress.am: Համաշխարհային հանրությունը չի կարողանա կասեցնել համավարակը, եթե կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը ողջ աշխարհում հասանելի չլինի: Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին ԵՄ ոչ պաշտոնական գագաթնաժողովի արդյունքներով իր ելույթում տեսակետ է հայտնել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

«Եթե պատվաստանյութը ողջ աշխարհում հասանելի չլինի, մենք չենք կարողանա կանգնեցնել համավարակը: Պետք է աշխատենք, որ պատվաստանյութը դառնա համընդհանուր, իսկ դա ենթադրում է մեծացնել պատվաստանյութերի արտադրությունը»,- հայտարարել է Մակրոնը:

Նա կոչ է արել ԱՄՆ-ին հանել պատվաստանյութերի և դրանց բաղադրիչների արտահանման բոլոր արգելքները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել