Հուսով ենք, որ Հայաստանը Ադրբեջանին կփոխանցի ականապատ տարածքների քարտեզները․ Սերգեյ Լավրով |hetq.am|
15:55 - 11 մայիսի, 2021

Հուսով ենք, որ Հայաստանը Ադրբեջանին կփոխանցի ականապատ տարածքների քարտեզները․ Սերգեյ Լավրով |hetq.am|

hetq.am: Մոսկվան ակնկալում է մոտ ապագայում տեսնել Լեռնային Ղարաբաղում տնտեսական և տրանսպորտային բոլոր կապերի ապաշրջափակման հարցերով զբաղվող եռակողմ աշխատանքային խմբի գործունեության առաջին արդյունքները։ Այս մասին մայիսի 11-ին՝ Ադրբեջանի մայրաքաղաք Բավքում հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար (ՌԴ ԱԳՆ) Սերգեյ Լավրովը։

«Մենք բարձր ենք գնահատում երեք երկրների փոխվարչապետների գլխավորած եռակողմ խմբի աշխատանքը, որը, չեմ ցանկանում առաջ ընկնել և նրանց փոխարեն գնահատականներ տալ, բայց արդյունավետ է գործում։ Մենք ունենք բոլոր հիմքերը ենթադրելու, որ մոտ ապագայում կտեսնենք այդ աշխատանքի առաջին արդյունքները»,- ասել է Լավրովը։

ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ասել է՝ Մոսկվան հույս ունի, որ Հայաստանը Ադրբեջանին կփոխանցի Լեռնային Ղարաբաղում ականապատ տարածքների քարտեզները։ 

«Մի քանի օր առաջ Երևանում քննարկել էինք այս հարցը։ Իմ պատկերացմամբ՝ Հայաստանի իշխանությունները հասկացել են այս հարցի լուծման անհրաժեշտությունը։ Այս ուղղությամբ առաջին նախնական քայլերն արդեն իսկ արվել են, ես այդ մասին տեղեկացրել եմ Ադրբեջանի ղեկավարությանը։ Հույս ունենք, որ այս գործընթացը զգալիորեն կարագացվի և թույլ կտա ամբողջությամբ լուծել այս խնդիրը»,- նշել է Ռուսաստանի արտգործնախարարը։

Լավրովտ շեշտել է՝ Ռուսաստանը կողմ է, որ մարդասիրական բոլոր հարցերը լուծվեն առավալեգույնս օպերատիվ կերպով՝ առանց որևէ նախապայմանների, մասնավորապես զոհվածների աճյունների փոխանակումը, ռազմագերիների վերադարձը, անհետ կորածների ճակատագրերը պարզելը, ինչպես նաև ականապատ տարածքների հարցը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել