Իրանում մեկնարկել է նախագահական ընտրությունների թեկնածուների գրանցումը   |tert.am|
17:41 - 11 մայիսի, 2021

Իրանում մեկնարկել է նախագահական ընտրությունների թեկնածուների գրանցումը |tert.am|

tert.am: Իրանում երեքշաբթի մեկնարկում է նախագահական ընտրությունների թեկնածուների գրանցման ընթացակարգը, դիմումներն ընդունվելու են առաջիկա հնգօրյա ժամկետում:

Ինչպես հաղորդում է «Թասնիմ» գործակալությունը, բոլոր ցանկացողները, որոնք համապատասխանում են Սահմանադրական խորհրդի ներկայացրած նոր չափանիշներին, կարող են դիմում հանձնել ներքին գործերի նախարարություն:  Վերահսկիչ մարմինը նոր չափանիշներ է սահմանել 13-րդ նախագահական ընտրությունների համար:  

Նախագահի թեկնածուներին հաստատելու է Իրանի սահմանադրության պահապանների խորհուրդը 5-10 օրվա ընթացքում: Հաստատված թեկնածուների անունները կհրապարակվեն մայիսի 26-27-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել