Վրաստանում մայիսի 13-ից կվերացվեն կորոնավիրուսի սահմանափակումները

 |armenpress.am|
21:02 - 11 մայիսի, 2021

Վրաստանում մայիսի 13-ից կվերացվեն կորոնավիրուսի սահմանափակումները |armenpress.am|

armenpress.am: Վրաստանում կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով կառավարության ստեղծած հատուկ միջգերատեսչական խորհրդի նիստից հետո կայացած մամուլի ասուլիսի ընթացքում խորհրդի անդամները խոսել են կառավարության կայացրած որոշման  մասին՝ կապված զատկական տոների սահմանափակումների հետ:

Ինչպես փոխանցում են վրացական ԶԼՄ-ները, մայիսի 13-ից գործող սահմանափակումները կվերացվեն, այսինքն՝ կվերականգնվի հանրային ու ներհամայնքային տրանսպորտի աշխատանքը: Գործունեությունը կվերականգնեն նաև ուսումնական հաստատությունները՝ դպրոցներն ու մանկապարտեզները:  Սրա հետ մեկտեղ, ուժի մեջ է մնում պարետային ժամը:

Զատկական տոների կապակցությամբ Վրաստանում սահմանափակումներ էին սահմանվել մայիսի 3-13-ը: Մինչ այս երկրում լուրեր են շրջանառվել, թե սահմանափակումները չեն հանվելու:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել