Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 354 նոր դեպք
10:59 - 12 մայիսի, 2021

Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 354 նոր դեպք

Մայիսի 12-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 219950 դեպք, որոնցից 206078-ն` առողջացած, 4272-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8550 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1023251 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 3892 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 354 նոր դեպք: Ունենք 403 առողջացած և 16 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1050 է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել